Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ԻՊ»-ն որոշել է Եվրոպայի բանկերը պայթեցնել. իմ խորհուրդը մեր իշխանավորներին` շուտ փողերը ետ բերեք Հայաստան». Լ. Շիրինյան

16:36, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
«ԻՊ»-ն որոշել է Եվրոպայի բանկերը պայթեցնել. իմ խորհուրդը մեր իշխանավորներին` շուտ փողերը ետ բերեք Հայաստան». Լ. Շիրինյան

«Հայաստանում ինչ-որ բան այնպես չէ, ավելի ճիշտ` այնպես է, ինչպես որ միշտ եղել է… Ուրիշ տեղ տարածք են գրավում, հայրենիք են ստեղծում, գահեր են փլուզվում, իսկ այստեղ իրենց անձնական հարցը` ծոռների ապահովության հարցն են լուծում, որ նրանց էլ պատգամավոր դարձնեն… էլ ուրիշ հարց չկա: Ընդ որում, կարող են այդ ծոռը չունենալ էլ չէ՞»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Սահմանադրական փոփոխությունների, սպասվող հանրաքվեի և Հայաստանում տիրող իրավիճակի մասին, կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Ոչինչ կանխատեսելի չէ: Եթե ինչ որ տեղից հանկարծ միջուկային ռումբ արձակվեց, օրինակի համար եմ ասում, ի՞նչ է լինելու աշխարհի վիճակը»,- հարցադրում արեց քաղաքագետը` հիշելով չարենցյան հերոսներից մեկի, իրական կերպար Մազութի Համոյին: «Երբ թուրքերը Կարսի վրա էին հարձակվել, պատերի տակ արյուն էր, մորթում էին, բայց Մազութի Համոն նստած իր խանութում, պատուհանից նայում էր երկնքին և մտածում աշխարհի բաների մասին… Հիմա սրանք` ծոռների հարցն են լուծում: Ուզում եք նշեք` երևի «Իսլամական Պետությունը» որոշել է Եվրոպայի բոլոր բանկերը պայթեցնել` շվեյցարական, ֆրանսիական… Իմ խորհուրդը մեր իշխանավորներին ու օլիգարխներին` շուտ փողերը ետ բերեք Հայաստան, թոռների, ծոռների համար մի´ կուտակեք, մեկ է` չի հասնելու փողերը նրանց: 1915-ից հետո էլ ոչ մի միլիարդատիրոջ փող ծոռին չհասավ, թուրքի շան բերան մնաց: Բա պատմությունն ինչի՞ համար է, դասեր քաղելու, այնպես չէ՞: Հայ ժողովորդի պատմությունը նրա համար է, որ ոչ մեկը նրանից ոչ մի օրինակ չվերցնի… Ոչ մի տեղ հայը հանգստություն չունի, բացի իր հայրենիքից, ուր էլ գնաք, խփելու են: Տեսեք` աշխարհում ինչ է կատարվում: Խելքներդ հավաքե´ք, այս սահմանդրական խաղերը մի կողմ թողե´ք, պետություն դառե´ք… իհարկե չեն անելու, բայց ասել է պետք»,- եզրափակեց Շիրինյանը:

5011 | 1
Facebook