Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում ՄԱԿ-ի հովանու տակ թռչող ուղղաթիռ է խոցվել. կան զոհեր

15:35, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Աֆղանստանում ՄԱԿ-ի հովանու տակ թռչող ուղղաթիռ է խոցվել. կան զոհեր

Աֆղանստանի երկնակամարում մոլդովական ուղղաթիռ է խոցվել, որը մասնակցելիս է եղել ՄԱԿ-ի հովանու տակ անցկացվող խաղաղապահ առաքելությանը:

Մոլդովական ԶԼՄ-ների փոխանցմամբ` ուղղաթիռը խոցվել է Ֆարյաբ նահանգում, թալիբների կողմից: Այն ռմբակոծվել է ցամաքից: Ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, որից հետո գրոհայիններն սպանել են անձնակազմի 3 անդամներին և գերի վերցրել 18 ուղևորի: Աֆղանական ոստիկանությունը հաղորդում է 13 գերու մասին: Միջադեպի ու գերիների մասին այլ տեղեկատվություն չկա:

10485 | 0
Facebook