Խնդրում ենք սպասել...

Միջազգային

8-ամյա աղջիկը դարձել է կրծքագեղձի քաղցկեղի ամենաերիտասարդ զոհը

01:01, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
8-ամյա աղջիկը դարձել է կրծքագեղձի քաղցկեղի ամենաերիտասարդ զոհը

Ամերիկյան Յութա նահանգում ապրող 8-ամյա Քրիսսի Թյորները վշտալի ռեկորդ է սահմանել՝ կրծքագեղձի քաղցկեղի զոհ դառնալով 8 տարեկանում: Նա անցած ամիս իր կրծքին նկատել է ելունդ և ցույց տվել ծնողներին, վերջիններն անմիջապես տարել են հիվանդանոց, որտեղ էլ հաստատել են սարափելի ախտորոշում՝ կրծքագեղձի քաղցկեղ, այն էլ՝ եզակի տեսակի (սեկրետորային կարցենոմա՝ երիտասարդական քաղցկեղ), որը հանդիպում է միլիոն մարդուց մեկի մոտ:

Հատկանշական է, որ երեխայի ծնողները ևս քաղցկեղի զոհեր են, մայրը ժամանակին պայքարել է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ, իսկ հայրը մինչ որս պայքարում է ոչխոջկինյան լիմֆոմայի դեմ:

Քրիսսին շուտով կենթարկվի իր կյանքում առաջին վիրահատությանը, ծնողներն արդեն սկսել են սոցցանցերով գումար հավաքել այդ վիրահատության համար:

8295 | 0
Facebook