Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Toyota-ն այս անգամ հետ է կանչում 1.6 միլիոն ավտոմեքենա

14:30, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Toyota-ն այս անգամ հետ է կանչում 1.6 միլիոն ավտոմեքենա

Toyota Motor ճապոնական ավտոընկերությունը կրկին հետ է կանչում 1.6 միլիոն ավտոմեքենա Ճապոնիայում` Takata ֆիրմայի անվտանգության բարձիկները ևս մեկ անգամ ստուգելու նպատակով, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
     Հետկանչին ենթակա է մակնիշի 22 մոդել, այդ թվում և Vitz-ը: Ինչպես նշել է Ճապոնիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Մասատո Սախասին, այդ ավտոմեքենաների մի մասն արդեն հետ է կանչվել ավելի վաղ և բարձիկների փոխարինումը տեղի է ունեցել` ելնելով անսարքությունների առկայությունից:
     Այնուամենայնիվ, Toyota-ն որոշել է նորից հետ կանչել այդ ավտոմեքենաներն այն բանից հետո, երբ հոկտեմբերին բարձիկը պատռվել է Nissan X-Trail ավտոմեքենայում` վնասելով ուղևորին, չնայած փորձաքննության ժամանակ անսարքություններ չեն հայտնաբերվել:
     Ավելի վաղ ԱՄՆ-ում հայտարարվել է 19 մլն ավտոմեքենայի հետկանչի մասին:

8177 | 0
Facebook