Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ լուրերը բերիական ոճով, փտած, խեղկատակ տրյուկներ են». «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյան

14:21, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
«Այդ լուրերը բերիական ոճով, փտած, խեղկատակ տրյուկներ են». «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյան
     Երևանում զինված հարձակում նախապատրաստող խմբավորման վնասազերծումից հետո լուրեր տարածվեցին, թե հանցախումբը կապ է ունեցել ընդդիմադիր ուժերից մեկի հետ. ակնարկ էր արվում «Հիմնադիր խորհրդարանին», որը պարբերաբար հանդես է գալիս անհնազանդության կոչերով:
     «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընդդիմության կապի լուրերի մասին կարդացել է մամուլում, բայց ո՛չ իրենց անվան:
     «Այդ լուրերը բերիական ոճով, փտած, խեղկատակ տրյուկներ են, որ կատարվում են իրենց ունեցած խողովակներով՝ փորձելով ազդել հասարակական կարծիքի վրա: Շպիոնոմանիայի հին ոճ է: Փրփուրներից են կառչում: Պաշտոնական հայտարարություն դեռ չկա, չգիտեմ՝ կլինի, թե՞ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ նպատակը հանրությանը ներքաղաքական դժգոհություններից շեղելն է. «Փորձում են տեղեկատվական հոգեբանական ազդեցություն գործել»:
    
     Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները Նորք Մարաշում զինված խմբավորման են վնասազերծել, ովքեր պատրաստվում էին ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
8027 | 2
Facebook