Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` տեղեկացված լինելու և խոսքի ազատության սահմանափակումների օրրան

14:01, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` տեղեկացված լինելու և խոսքի ազատության սահմանափակումների օրրան
     Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպում կունենա որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ այդ մասին տեղեկացրել էր նաև ՖԱՖ-ի պաշտոնական էջը՝ հույս հայտնելով, որ դա որոշակի խնդիրներ կլուծի:
     Հավատարիմ հին սկզբունքներին՝ ՀՖՖ-ն շարունակում է ոտնահարել ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու և լրատվամիջոցների աշխատանքային իրավունքներն ու ասուլիսը լուսաբանելու իրավունք է տրամադրել միայն մի քանի լրատվամիջոցի։
     Մեր տեղեկությունների համաձայն՝ հանդիպմանը քննարկվելու են ՖԱՖ-ի հնչեցրած պահանջները և անցկացրած ցույցերը, ինչպես նաև խնդրելու են լրատվամիջոցներից չլուսաբանել ֆուտբոլասերների դժգոհություններն ու քննադատությունները, որոնք ուղղված են լինում ՖԱՖ-ի դեմ:
3650 | 0
Facebook