Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հակասական կարծիքներ` Երևանում վնասազերծված ահաբեկչական խմբավորման մասին

13:35, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Հակասական կարծիքներ` Երևանում վնասազերծված ահաբեկչական խմբավորման մասին
     Այսօր առավոտից մեր հանրությանն անհանգստության լուրջ առիթ տվեց այն տեղեկատվությունը, որ ԱԱԾ-ն վնասազերծել է Երևանում ծանր հանցագործությունների պատրաստվող զինված խմբակցության: Ասում են՝ իրավապահները շաբաթներ առաջ էին տեղեկացել այդ խմբի գոյության ու ծրագրած քայլերի մասին և իրականացնում էին որոնողական աշխատանքներ: Ըստ լուրերի՝ դրանով էր պայմանավորված ԱԺ ու պետական մյուս կառույցների տարածքում ուժեղացված վերահսկողությունը, որի շրջանակներում անգամ անվտանգության աշխատակիցներին էին զինել ինքնաձիգներով: Ասում են նաև, որ վերոնշյալ զինված խմբին բացահայտելու ու զինամթերքն առգրավելու նպատակով էր, որ վերջին օրերին Երևանում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում էր ուժեղացված վերահսկողություն, կանգնեցնում էին մեքենաներն, ստուգում վարորդների փաստաթղթերը, բեռնախցիկները:
     Համաձայն այլ խոսակցությունների, հանրության մի մասը թերահավատորեն է մոտենում տարածված տեղեկատվությանը և նշում, որ սա իշխանությունների տարածած հերթական կեղծ տեղեկատվությունն է, որի նպատակը հանրությանը ներքաղաքական դժգոհություններից շեղելն ու հանրաքվեն առանց ցնցումների անցկացնելն է:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
19010 | 17
Facebook