Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի Հմեյմ ավիաբազայում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր կտեղակայվեն

13:21, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Սիրիայի Հմեյմ ավիաբազայում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր կտեղակայվեն

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայի Հմեյմ ավիաբազայում միջին և մեծ հեռավորության C-400 զենիթահրթիռային համակարգեր կտեղակայվեն: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նշենք, որ C-400 զենիթահրթիռային համակարգերը նախատեսված են մեծ և միջին հեռավորություններում ժամանակակից և հեռանկարային բոլոր ավիատիեզերական համակարգերի ոչնչացման համար: Այն աէրոդինամիկ թիրախները կարող է խոցել 400 կմ հեռավորության վրա, իսկ 60 կմ հեռավորության վրա կարող է խոցել մինչև 4.8 կմ/վայրկյանում սլացող բալիստիկ հրթիռները:

6092 | 0
Facebook