Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լուսադեմին այդ բնակարանից ձայներ լսեցինք». հարևանները՝ զինված հանցախմբի մասին

13:05, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
«Լուսադեմին այդ բնակարանից ձայներ լսեցինք». հարևանները՝ զինված հանցախմբի մասին
     «Առավոտ գնում եմ, իրիկուն գալիս եմ, չեմ հասցրել՝ հասկանալ՝ ովքեր էին էդ բնակիչները: Չէ, աղմուկ չկար էդ տնից, չէինք էլ նկատել՝ ովքեր էին գնում, գալիս»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զինված հանցախմբին, ասել է Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի բնակիչներից Հենրիկ Սահակյանը:
     Նրա խոսքով՝ միայն լուսադեմին է նկատել, որ իրավապահներ են ժամանել ու գործողություններ են իրականացնում:
     «5.30-ին ինչ-որ ձայներ՝ տրաքոցներ լսեցինք, հետո ոստիկանների մեքենաների ձայները լսեցինք, տեսանք, որ իրավապահներ, բան են եկել»,- հավելեց բնակիչներից մյուսը:
9737 | 0
Facebook