Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մի տարի առաջ Արցախում Մի-24 ուղղաթիռը՝ մե'ր ուղղաթիռը, խփեցին

12:46, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Մի տարի առաջ Արցախում Մի-24 ուղղաթիռը՝ մե'ր ուղղաթիռը, խփեցին
     Հետաքրքիր բան է «հայու» ճակատագիրը ... մի տարի առաջ՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ին, Արցախում Մի-24 ուղղաթիռը՝ մե'ր ուղղաթիռը, խփեցին ... Զինադադարից 20 տարի անց օդուժն առաջին անգամ խոցվեց։ Զորավարժությունների ժամանակ! 1994-ի մայիսի 5-ի որոշման համաձայն զինադադար է ու չի կարելի որևէ կերպ միջամտել զորավարժությունների ընթացքին... Ինչու հիշեցի՞ , ուղակի Սիրիայում պատերազմ է, իսկ մեզ մոտ «խաղաղություն» ...
     Հա' , եղբայր , ՀԱՅ լինելը փորձություն է ... լսեք այս նյութն ու տեսեք ինչ մարդկայի՜ն, պա՜րզ վերլուծություններ են, կա մեղավոր ու կա տուժված, բա՞, նույնիսկ մանրամասն բացատրություններ, որ նման դեպքերում հիմնականում չեն խփում, բարկանում, մատ են թափահարում, դեսպանին են հետ կանչում և այլն, իսկ երբ խփում են, ապա միայն այն դեպքում, երբ շաաաաաաատ են ուզում խփած լինել։ Մեր դեպքում է, որ նույն մատիկ թափ տալը «օբյեկտիվորեն» երկու կողմին է վերաբերում։ Դաշտում աշխատող սպանված մշակին, զորավարժության մասնակից սպանված հայ օդաչու-զինվորին, լվացք փռող սպանված կնոջը, մանկապարտեզում կրակահերթից վիրավորված մանչուկին, դաս պատրաստող վիրավորված աղջնակին, տո հե'նց դիրքապահ զինվորին, որ իր Երկրի սահմանն է պահում։ Որ շուն թուրքը խփում ա, մենք ենք մեղավոր (բա ոնց), երկուսս էլ մեղավոր ենք, իրենք, որ սպանում են, մենք, որ սպանվում ենք ... Մի տարի անցավ, փառք ու պատիվ զոհված տղերքին ...
     Բայց հոգնել եմ մեր սահմանների լարված դրության, Արցախի հարցում դիլետանտ գիտելիքներով, հնարավորինս լաչառ, «հեղինակավոր» կարծիք հայտնողներից (ձայնս չեն լսել), լուրջ, դրան էլ չափ պետք է լինի, այդ անուղեղ, անկառավարելի տեքստերը կարող են պայթունավտանգ լինել ... (անշուշտ եթե 30 արծաթ չկա մեջտեղ, մարդու տեսակ կա գայթակղությանը չի դիմանում )...
     Ասածս ինչ է, ավելի զգոն, ուշադիր, հնարավորինս աղբյուրն ու հրապարակավ լուսաբանելու իրավունքը ճշտած ... Աստված մեզ հետ, տեսնենք ի՞նչ կլինի...
6664 | 1
Facebook