Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեդվեդևը մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետությանն» աջակցելու համար

12:38, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Մեդվեդևը մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետությանն» աջակցելու համար

ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պաշտոնական Անկարայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ նավթամթերք են գնում հենց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այս մասին հաղորդվում է ՌԴ կառավարության պաշտոնական հայտարարության մեջ:

Մեվեդևի խոսքերով` Անկարան իր գործողություններից հստակորեն ցույց է տալիս, որ սատարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Դա, ըստ ՌԴ վարչապետի, զարմանալի չէ, եթե հաշվի առնվի այն փաստը, որ Անկարայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ նավթամթերք են գնում հենց ԻՊ ահաբեկիչ-զինյալներից:

ՌԴ վարչապետն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռազմական օդանվի միջադեպին` նշելով, որ դա խարխլում է ռուս-թուրքական` տարիներով ամրապնդված բարեդրացիական հարաբերությունները:
5432 | 0
Facebook