Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, Մարտիրոսյանը՝ ձախողվեց

12:31, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, Մարտիրոսյանը՝ ձախողվեց
     Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակներում այս գիշեր տեղի ունեցավ 77 կգ քաշային ծանրորդների պայքարը։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը։ Պոկում վարժությունում Մարտիրոսյանը ձախողեց իր մոտեցումները՝ չկարողանալով գլխավերևում պահել 163 կգ կշռող ծանրաձողը։ Տիգրանը «0» ստացավ և ոչ մի վարկանշային միավոր չբերեց մեր թիմին։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը հանդես չեկավ։ Կարապետյանը, պոկելով 167 կգ, զբաղեցրեց 3-րդ տեղը` նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա 196 կգ արդյունքով 5-րդն էր: Երկամարտի 363 կգ արդյունքով Կարապետյանը զբաղեցրեց 4-րդ տեղը` անձնական քաշի պատճառով զիջելով բրոնզե մեդալակրին։
3571 | 0
Facebook