Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնի Ռոստովում Ք. ա. 2-րդ հազարամյակի կմախքներ են հայտնաբերվել

22:23, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Դոնի Ռոստովում Ք. ա. 2-րդ հազարամյակի կմախքներ են հայտնաբերվել

Դոնի Ռոստովում` ապագա քոթեջային ավանի վայրում, քանդման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հնագույն գերեզմաններ, որոնք թվագրվում են Ք. ա. 2-րդ հազարամյակով: Հնագետ Իգոր Գուդիմենկոն պատմել է, որ պեղված 18 գերեզմանափոսերում հայտնաբերվել է 5 կմախք: «80-ական թվականներից՝ պեղումներին իմ մասնակցությունն սկսելուց ի վեր, ես առաջին անգամ եմ նման բան տեսնում: Մեկ գերեզմանախցում, հավանաբար, թաղվել են մեծահասակներ ու երեխաներ, հնարավոր է՝ մի ամբողջ ընտանիք: Բոլոր 18 գերեզմանափոսերն իրար հետ կապ չունեն և միավորում են տարբեր մշակույթներ՝ միջին ու ուշ բրոնզե դարերի»,- ասել է նա: Կմախքներից բացի հայտնաբերվել են նաև սպասք ու զարդեր:

7565 | 0
Facebook