Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդիան փակում է իր դռները գաղթականների առաջ

12:17, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Շվեդիան փակում է իր դռները գաղթականների առաջ

Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը ժամանակավորապես հրաժարվում է Եվրոպայի «բաց դռների քաղաքականությունից», քանի որ իրենք պետք է ժամանակավորապես կանգ առնեն և կարգավորեն արդեն իսկ երկիր ժամանակ գաղթակնների հսկայական հոսքին առնչվող մի շարք խնդիրները: Այս մասին գրում է «Գարդիան»-ը:

Երկրի վարչապետ Ստիվան Լյովենը հայտնել է, որ ապրիլ ամսից արդեն Շվեդիան գաղթականների գերակշռող մեծամասնությանը երկրում միայն ժամանկավոր բնակության իրավունք կստանա:

«Մենք պետք է մեր սահմանադրությունն այնպես փոփոխենք, որ Եվրոպա ժամանող մարդիկ կացարան փնտրեն ոչ թե Շվեդիայիում, այլ եվրոպական այլ երկրներում: Ես ցավում եմ, որ մեր երկիրն այլևս ընդունակ չէ այդքան մեծ թվով գաղթականներ ընդունել, սակայն մենք այս պահին պարզապես արդեն անկարող ենք գաղթական ընդունել մեր երկիր: Մեզ անհրաժեշտ է մի պահ կանգ առնել և շունչ քաշել` փորձելով նախևառաջ կարգավորել երկիր արդեն ժամանած գաղթականների հետ կապված խնդիրները»,- հայտարարել է Շվեդիայի վարչապետը:

8020 | 0
Facebook