Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսական A321 օդանավի կործանման համար մեղավոր է «Վիլայաթ-Սինայ» ահաբեկչական խմբավորումը». Շոյգու

11:44, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
«Ռուսական A321 օդանավի կործանման համար մեղավոր է «Վիլայաթ-Սինայ» ահաբեկչական խմբավորումը». Շոյգու

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ ռուսական A321 օդանավի կործանման համար մեղավոր է «Վիլայաթ-Սինայ» ահաբեկչական խմբավորումը, որը գործում է Սինայի թերակղզում:

«Տագնապ է առաջացնում այն, որ Սինայի թերակղզում արդեն 1 տարի է, ինչ գործում է «Իսլամական պետության» ճյուղավորումն, այսպես կոչված, «Վիլայաթ Սինայ»-ը: Մենք պատրաստ ենք սերտ համագործակցության այդ չարիքի դեմ պայքարում,- ասել է Շոյգուն ու հավելել,- ռուսական ինքնաթիռի դեմ ահաբեկչությունը և Փարիզը, Բեյրութը, Անկարան պատած հարձակումների վերջին ալիքն, այլ երկրներում ահաբեկչությունների սպառնալիքները հաստատում են, որ ահաբեկչությունն իրենից վտանգ է ներկայացնում ոչ միայն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համար, այլև ողջ աշխարհի»:

5775 | 0
Facebook