Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը». այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

14:08, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը». այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

«Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Պատերազմը հաճելի բան չէ, բայց եթե չհաղթենք այս պատերազմը, մյուս խնդիրներն ավելի վատը կդառնան, և մեր պատմությունը կվերջանա»,-ասել է Մոնթե Մելքոնյանը:

Այսօր Արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է:

Մոնթե Մելքոնյանը` Ավո կեղծանունով, ծնվել է 1957-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը` բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում: 1980-ին անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին` «ԱՍԱԼԱ»-ին: Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում 1983-ի գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է «ԱՍԱԼԱ»-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:

1983-ին նա համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը:

Մոնթե Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
     Ղեկավարել է Մարտունու, Քելբաջարի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Զոհվել է 1993-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
    
Իր ողջ գիտակից կյանքում Մոնթեն պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար:

8086 | 0
Facebook