Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները պարզել են «Անելիք» բանկի իրավաբանին սպանելու մեջ կասկածվողի ինքնությունը

11:10, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Ոստիկանները պարզել են «Անելիք» բանկի իրավաբանին սպանելու մեջ կասկածվողի ինքնությունը
     Նոյեմբերի 24-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում:
     Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
     Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961թ. ծնված Մկրտիչ Պ-ն:
     Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ:
     Կատարվում է նախաքննություն:
13718 | 0
Facebook