Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ Նորք Մարաշում. իրավապահները վնասազերծել են զինված 10 քաղաքացու, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական գործողություն իրականացնել

10:36, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Արտակարգ իրավիճակ Նորք Մարաշում. իրավապահները վնասազերծել են զինված 10 քաղաքացու, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական գործողություն իրականացնել
     Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց: Այս պահին նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել է ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն են կատարում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում»:
     Մանրամասները՝ Շամշյան.com կայքում:
13599 | 1
Facebook