Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ցանկացած պետություն իրավունք ունի պաշտպանել իր օդային սահմանները». Օբաման մեկնաբանել է ռուսական օդանավի խոցման միջադեպը

22:21, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
«Ցանկացած պետություն իրավունք ունի պաշտպանել իր օդային սահմանները». Օբաման մեկնաբանել է ռուսական օդանավի խոցման միջադեպը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով այսօր Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռազմական օդանավի միջադեպին, նշել է, որ դա ևս մեկ անգամ փաստում է այն, որ ՌԴ՝ Սիրիայում իրականացվող օդային հարվածները որոշկի խնդիրների պատճառ են դառնում: Այս մասին հայտնում «ABC»-ին:

«Թուրքիան, ինչպես և ցանկացած այլ պետություն, իրավունք ունի պաշտպանելու իր օդային սահմանները: Նմանատիպ խնդիրներ ի հայտ են գալիս, քանի որ ռուսական օդուժն իր հարվածները երբեմն ուղղում է սիրիական չափավոր ընդդիմության դիրքերի վրա, որոնց սատարում է Թուրքիան: Եթե Ռուսաստանը դրա փոխարեն իր օդային բոլոր հարվածներն ուղղեր ԻՊ ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, այսպիսի խնդիրներ ավելի քիչ կլինեին»,- հայտարարել է Օբաման:

ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ իրենք շարունակում են ուշադրությամբ հետևել իրադարձությունների զարգացմանը՝ գտնելով, որ այս պահին ամենից կարևորն այն է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարողանան երկխոսության մեջ մտնել և դրա միջոցով հարթել իրավիճակը:
6932 | 1
Facebook