Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սրանով Թուրքիան հաղորդագրություն է ուղարկում ՌԴ-ին, որ դեմ է օպերացիային սահմանամերձ գոտում». քաղաքագետ

22:28, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
«Սրանով Թուրքիան հաղորդագրություն է ուղարկում ՌԴ-ին, որ դեմ է օպերացիային սահմանամերձ գոտում». քաղաքագետ
     «Սա սադրանք է, որովհետև, եթե անգամ ենթադրենք, որ ռուսական ինքնաթիռը մտել է Թուրքիայի տարածք, ապա պետք է մտած լիներ մի քանի մետրով (խոցվելիս Լաթաքիայում է ընկել): Սրանով Թուրքիան հաղորդագրություն է ուղարկում ՌԴ-ին, որ դեմ է օպերացիային իր սահմանամերձ գոտում»,- թուրքական ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչի միջադեպի մասին է խոսել քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով` սա լուրջ լարում կմտցնի ռուս-թուրքական հարաբերություններում, անգամ` առևտրաարդյունաբերական կապերի վերանայում Թուրքիայի հետ:
    
     Թեմայի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև քաղաքագետ Գառնիկ Իսագուլյանը: «Լարումը նոր չէր, և ինչքան էլ թվում էր` ջերմություն կա ռուս-թուրքական հարաբերություններում, այդպես չէր: Սիրիայի խնդրի հետ կապված, հատկապես արաբական գարուններից հետո, երբ Թուրքիան, Քաթարը և Սաուդյան Արաբիան պահանջում էին Ասադի հրաժարականը, ՌԴ-ն Ասադի հրավերով ռազմական ուժեր մտցրեց ու սկսեց ԻՊ գրոհայինների դեմ պայքարը, պարզ դարձավ, որ այստեղ բավականին լուրջ բախում է լինելու»:
Տեսանյութը` 1in.am-ի
5649 | 1
Facebook