Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան հայտարարել է, որ հավանական է՝ ռուսական կործանված օդանավի օդաչուները ողջ մնացած լինեն

21:41, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Թուրքիան հայտարարել է, որ հավանական է՝ ռուսական կործանված օդանավի օդաչուները ողջ մնացած լինեն

Թուրքիան կարծում է, որ մեծ հավանականություն կա, որ այսօր խոցված ռուսական ռազմական օդանավի երկու օդաչուները ողջ են մնացել: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկին:

«Մեր ստորաբաժանումները, որոնց տեղեկություններ են հասել առ այն, որ խոցված օդանավի օդաչուները ողջ են, աշխատում են այդ տեղեկությունները ճշտելու և հարկ եղած դեպքում օդաչուներին ազատելու ուղղությամբ»,- նշել է վերոհիշայլ աշխատակիցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել առ այն, որ Թուրքիայի կողմից խոցված ռազմական օդանավի երկու օդաչուները մահացել են:
3950 | 1
Facebook