Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնի հայտարարությունը Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման վերաբերյալ

21:01, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Պենտագոնի հայտարարությունը Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման վերաբերյալ

Պենտագոնը հայտարարել է, որ Թուրքիան հարվածել է ռուսական Սու 24 կործանիչին սեփական օդային տարածքը պաշտպանելու նպատակով, այլ ոչ որպես ԱՄՆ-ի գործընկեր ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի հարցում: Այս մասին գրում է «Washington Post»-ը:

Աղբյուրը նշում է, որ Պենտագոնը հայտարարել է, որ Թուրքիայի այդ գործողությունները միմիայն ինքնապաշտպանական բնույթ են կրել և ոչ մի առնչություն չունեն ահաբեկիչների դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունների հետ, ինչը փաստում է, որ Միացյալ Նահանգները որևէ առնչություն չունի այդ միջադեպի հետ:
     Նշվում է նաև, որ հրամանատար Սթիվ Ուոերնը հայտնել է, որ ԱՄՆ-ը ռուսական ռազմական օդանավի՝ Թուրքիայի տարածքը հատելը «ներխուժում» է որակում և գտնում է, որ Թուրքիան լիակատար իրավունք ուներ պաշտպանելու իր սահմանները:

11555 | 0
Facebook