Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՖԱՖ-ը, վանկարկելով «Չե՛նք նահանջելու», շարժվեց հետ՝ դեպի Արամ Խաչատրյանի արձան

20:35, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
ՖԱՖ-ը, վանկարկելով «Չե՛նք նահանջելու», շարժվեց հետ՝ դեպի Արամ Խաչատրյանի արձան
     Այս պահին երկրպագուների «Առաջին հայկական ճակատ»-ի՝ ՖԱՖ-ի անդամները շարժվում են հետ՝ դեպի Արամ Խաչատրյանի արձան, որտեղ և կավարտեն երթը։ Նրանք վանկարվում են «Չե՛նք նահանջելու»։ «Մեր պայքարը շարունակական է լինելու։ Բոլորս գիտակցում ենք` ինչի դեմ ենք դուրս եկել։ Կոչ ենք անում համայն աշխարհի հայ երկրպագուներին միանալ մեզ։ Մենք սկսում ենք երկար գործընթաց՝ մինչև ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը և ՀՖՖ գործկոմի լուծարումը։ Մենք չենք սպասելու, շարունակական գործելու ենք։ Պետք է ակտիվանան բոլորը։ Մենք սկսում ենք երկար գործընթաց՝ մինչև ֆուտբոլի բարելավում, մինչև մեր հավաքականի ֆուտբոլիստները լավ մթնոլորտում ցույց տան լավ ֆուտբոլ։ Հետագա գործունեության մասին կհայտարարենք ավելի ուշ»,- քիչ առաջ հայտարարեց շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը։
3457 | 0
Facebook