Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միջադեպ ՖԱՖ-ի անդամների ցույցի ընթացքում. ցուցարարների և Օսիպյանի զրույցի ժամանակ պայթուցիկի ձայն լսվեց

20:28, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Միջադեպ ՖԱՖ-ի անդամների ցույցի ընթացքում. ցուցարարների և Օսիպյանի զրույցի ժամանակ պայթուցիկի ձայն լսվեց
     Այս պահին «Առաջին հայկական ճակատ»-ի՝ ՖԱՖ-ի անդամները գտնվում են Խանջյան փողոցում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը գտնվում է ցուցարարների մոտ։ Քիչ առաջ նա զրույց ունեցավ նրանցից մեկի հետ՝ պաստառի պատռելու շուրջ։ Զրույցի ընթացքում լսվեց պայթուցիկի ձայն։ Վալերի Օսիպյանը հրահանգեց «շտապ գտնել և պատժել հասարակական կարգը խախտողներին»։ Ավելի ուշ ցուցարարները նշեցին, որ 43 հոգի բերման են ենթարկվել՝ ոստիկանների պահանջները չկատարելու համար։
3406 | 0
Facebook