Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները չթույլատրեցին ՖԱՖ-ի անդամներին պաստառ փակցնել ֆուտբոլի ֆեդերացիայի դարպասին

20:15, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Ոստիկանները չթույլատրեցին ՖԱՖ-ի անդամներին պաստառ փակցնել ֆուտբոլի ֆեդերացիայի դարպասին
     Այս պահին «Առաջին հայկական ճակատ»-ի՝ ՖԱՖ-ի անդամները գտնվում են Խանջյան փողոցում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց։ Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև։ Ցուցարարները ցանկանում էին ֆուտբոլի ֆեդերացիայի դարպասին փակցնել «Քո ժամանակն անցել է» գրությամբ պաստառ, սակայն ոստիկանները վերցրել են այն և պատռել։
     Հիշեցնենք, որ երկրպագուները քիչ առաջ Արամ Խաչատրյանի արձանի մոտից շարժվել են Մաշտոցի պողոտայով, Թումանյան փողոցով, Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով՝ հասնելով Խանջյան թողոց։ Նրանք պահանջում են ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը և ՀՖՖ գործկոմի լուծարումը՝ վանկարկելով «Նեմեց հեռացի՛ր», «Նեմեց սիկտի՛ր», «Ֆուտբոլ ենք ուզում», «Պահանջում ենք հրաժարական»։
     Նշենք, որ րոպեներ առաջ ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակի մոտ ժամանեց նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վերջինը նշեց, որ որ պաստառն առգրավելու պատճառն այն է, որ ցուցարարները նախօրոք չէին հայտարարել, որ պաստառ պետք է փակցնեն ֆեդերացիայի շենքի դարպասին:
3175 | 0
Facebook