Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ ռուսական ուղղաթիռ է խոցել

17:55, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ ռուսական ուղղաթիռ է խոցել

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ ռուսական ուղղաթիռ են կործանել: Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը:

Ընդդիմադիր զինյալները նշել են, որ հարվածները հասցրել են հակատանկային հրթիռով:

Նշվում է, որ ռուսական կործանված ուղղաթիռն, ըստ տեղեկությունների, ուղևորվելիս է եղել Су-24-ի կործանման վայր` որոնելու ռազմական օդանավի օդաչուներին:

Հիշեցնենք, որ ռուսական Су-24-ը կործանվել էր Սիրիայի Լաթաքիա նահանգում` թուրքական F 16 կործանիչի կողմից:
10768 | 1
Facebook