Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանցի ֆուտբոլիստուհին կմասնակցի աշխարհի առաջնությանը` չնայած ամուսնու արգելքին

21:01, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Իրանցի ֆուտբոլիստուհին կմասնակցի աշխարհի առաջնությանը` չնայած ամուսնու արգելքին

Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստուհի Նիլուֆար Արդալանն իրավունք է ստացել հանդես գալու Իրանի հավաքականի կազմում՝ Գվատեմալայում կայանալիք ֆուտզալի աշխարհի առաջնությանը` չնայած իր ամուսնու` երկիրը լքելու մասին արգելքին։ Իսլամի օրենքներին համաձայն՝ ամուսնացած կինը չի կարող լքել երկիրն առանց ամուսնու թույլտվության։ Իշխանությունները, սակայն, ապահովել են Արդալանի մասնակցությունը մրցաշարին։
     «Իմ ներկայությունն ազգային հավաքականում հնարավոր դարձավ այն բանից հետո, ինչ դատախազը երկիրը ժամանակավորապես լքելու մեկանգամյա անցաթուղթ տվեց ինձ»,- նշել է ֆուտբոլիստուհին։
     Մարզական հաղորդման եթերում օրերս նշվել է, որ Արդալանը լքել է Իրանը և այս պահին թիմի հետ մարզական հավաք է անցկացնում Մեքսիկայում։

8470 | 0
Facebook