Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում վերսկսվել է հացադուլը

18:01, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում վերսկսվել է հացադուլը

Ցմահ դատապարտյալները խոստացել էին` իրենց կողմից Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմումի պատասխանը չստանալու դեպքում, կվերսկսեն հացադուլը:

Հիշեցնենք` մոտ 50 ազատազրկվածներ հոկտեմբերի 12-ին հացադուլ էին հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով:

Նախագահին ուղղված դիմումից հետո, դատապարտվածներին հայտնել էին, որ դիմումը հասցեագրվել է Արդարադատության նախարարությանը, իսկ նախարարությունը մեկ ամիս ժամանակ էր խնդրել՝ պատասխան տրամադրելու համար:

Նշված ժամկետը լրացել է, Արդարադատության նախարարությունը դեռևս չի արձագանքել: Ցմահների հարազատները հայտնել են, որ քանի որ իրենց գործերի վերանայման պահանջով Արդարադատության նախարարությունից պատասխան չեն ստացել, այդ իսկ պատճառով վերսկսել են հացադուլը:

4383 | 0
Facebook