Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էնպիսի լիդեր ունեցեք, որ Դեմիրճյանի պես հայրենասեր լինի, Մոնթեի պես՝ հերոս». վերինարտաշատցին՝ «Ոչ»-ի անդամներին

16:36, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
«Էնպիսի լիդեր ունեցեք, որ Դեմիրճյանի պես հայրենասեր լինի, Մոնթեի պես՝ հերոս». վերինարտաշատցին՝ «Ոչ»-ի անդամներին
     «Ես ոչ «Այո»-ի կողմնակիցն եմ, ոչ` «Ոչ»-ի»: Նախ պտի նենց մարդ ներգրավեք էս շարժման մեջ, որ նրա խոսքը կշիռ ունենա, կենսագրական ուղի ունենա: Լիդեր պտի ունենաք: Էս «Այո» քարոզողների մեջ էլի կան մարդիկ, որ փորձ ունեն, նախարար, բան են եղել, իսկ ձեր մեջ էդպիսիք քիչ են»,- «Այո և Ոչ» նախագծի շրջանակներում, դիմելով Վաղինակ Շուշանյանին, ասաց Վերին Արտաշատի բնակիչներից մեկը:
     Վաղինակ Շուշանյանն արձագանքեց. ,Իրանք եկել, ասում են՝ «Այո» ասեք, ես էլ եկել եմ, ասում եմ՝ «Ոչ» ասեք»:
     Քաղաքացին շարունակեց. «Խորհրդարանին նայեք էսօրվա: Կան մարդիկ, որ մի բառ ասած չկան էսքան վախտ: Չենք իմանում՝ դրանց բերանը լեզու կա՞, թե՞ չէ: Դրա համար էլ ասում եմ՝ լիդերը պիտի հայրենասիրությամբ Դեմիրճյանի պես լինի, հերոսությամբ՝ Մոնթեի, այ էդպիսիններին պետք է ներգրավեք»:
     «Ո՞ւր են, չկան»,- ասաց ակտիվիստը:
3594 | 1
Facebook