Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան «Թվիթեր»-ում ահաբեկիչներին աջակցող ամենամեծ բանակն ունի

16:23, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Սաուդյան Արաբիան «Թվիթեր»-ում ահաբեկիչներին աջակցող ամենամեծ բանակն ունի

Փարիզում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների շարքից հետո ամենաարդիական հարցը դարձավ այն, թե ինչքան աջակիցներ և սատարողներ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

«Euronews»-ի փոխանցմամաբ, այս առիթով Brookings Institute-ը հատուկ հետազոտություն է անցկացրել և պարզել, որ «Թվիթեր»-ում իսլամիստներին ամենից շատ աջակցում և որպես հետևորդ են գրանցվում Սաուդյան Արաբիայի բնակիչները:

Հաշվարկվել է, որ ընդհանուր առմամբ «Թվիթեր» միկրոբլոգում Սաուդիան Արաբիայից 46 հազար օգտատեր կա գրանցված, որոնք հայտարարել են ԻՊ ահաբեկիչներին իրենց աջակցության մասին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սաուդիան Արաբիայից հետո ահաբեկիչներին սոցիալական ցանցերում աջակցողների թվով երկրորդ տեղում է Սիրիան, երրորդում` Իրաքը. պետություններ, որտեղ տեղակայված են ծայրահեղական-ահաբեկիչների դիրքերը:
6622 | 0
Facebook