Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բուսաբանական այգու գիտահետազոտական շենքերի ողբերգական իրականությունը ներկայացնող մի քանի լուսանկար

21:35, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Բուսաբանական այգու գիտահետազոտական շենքերի ողբերգական իրականությունը ներկայացնող մի քանի լուսանկար

ՄԱՄՈՒԼ.am լրատվականի ֆոտոխցիկն արձանագրել է Բուսաբանական այգու ինստիտուտի անմխիթար վիճակը. «Բոլորս շատ լավ գիտենք, որ սովետական միության փլուզումից հետո գիտությունը հայտնվեց ծանր վիճակում: Ի՞նչ վիճակ է հիմա մեզ մոտ… ես աշխատել եմ գիտական ոլորտում և շատ լավ հասկանում եմ, թե ինչ դժվարություններ ունեն գիտնականները: Ֆինանսավորումը շատ քիչ է, և այդ ֆինանսավորմամբ գիտահետազոտական ինստիտուտը չի կարող ռեալ արտադրանք տալ պետությանը»,-ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: «ԳԻ-ներն իհարկե գործում են, ինչ-որ աշխատանքներ անում են, ոչ ոք չի կարող դա ժխտել, բայց այն, որ ժամանակ առ ժամանակ մեր պետական այրերն ասում են, որ չենք տեսնում արտադրանքը, ցավոք իրականություն է: Հսկա ինստիտուտներ են գործում, որոնք ուղղակի դատարկ են, մարդ չկա… Եթե լույսի գումարն ու մեռած հոգիների գումարը հավաքվի, որոնք այնտեղ իբրև աշխատում են, բայց իրականում չկան, տրվի մեկ կամ երկու կառույցի, որոնք կզբաղվեն լուրջ գիտությամբ, գիտությունը միգուցե կծաղկի»,- անկեղծացավ նա: Սիլվա Ադամյանի բնորոշմամբ` այսօր քաոսային վիճակ է: «Մենք ունենք շատ լավ գիտնականներ, բայց իրենք գիտահետազոտական ոլորտում ոչինչ չեն անում, իրանց գլուխն են պահում և իրենց ծրագրերն են իրականացնում, բայց այստեղից ստանում են 100 հազար աշխատավարձ: Մի՞թե մեր պետությունն այդքան հարուստ է, որ կարող է էդ ստրուկտուրայով գիտություն պահել: Ես չեմ ասում թող փակվեն գիտահետազոտական ինստիտուտները, թող ստրուկտուրան փոխվի»: Սիլվա Ադամյանի խոսքով` պետությունն ուղղակի շռայլում է փողերն այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում պատասխանատվություն կրել իրենց երկրի ու գիտության համար, գիտահետազոտական գուծունեություն փաստացի չեն իրականացնում: «Եթե մշտադիտարկում արվի, թե գիտնականներն ինչի հիման վրա են իրենց հոդվածները գրում, երևի 60 տոկոսն ուղղակի նստած իր աշխատասենյակում` հղումներ անելով հին տվյալների վրա, գրում է հոդվածներ»,- նշեց բնապահպանն, ում կարծիքով` մեր պետությանը ձեռք է տալիս նման գիտությունը, որը թիկունք է կանգնում բոլոր քանդվող պրոցեսներին:
     Անդրադառնալով Բուսաբանական այգու ինստիտուտին, նա նշեց, որ տարիներ շարունակ փորձել են կառավարությունից գումարներ խնդրել, որպեսզի այն գոյատևի: «Ապակիները կոտրված են, խայտառակ վիճակ է, ինչո՞ւ… հարց է ծագում… ինչո՞ւ անգործ մարդիկ ստանան գումարներ, որոնք ոչինչ չեն անում, և այն մարդիկ ովքեր ուզում են աշխատել` չկարողանան: Բուսաբանության ինստիտուն այսօր ուղղակի կառույց է, որը պիտի պաշտպանվի: Սա այն համակարգն է, որտեղ անգործներից գումարները պիտի գանձվի ու տրվի այն կառույցներին, որոնք իրականում աշխատանք են կատարում»,- ամփոփեց բնապահպանը:

Բուսաբանական այգու գիտահետազոտական ինստիտուտ, ջերմոց

Բուսաբանական այգու գիտահետազոտական ինստիտուտ
Բուսաբանական այգու գիտահետազոտական ինստիտուտ
Բուսաբանական այգու գիտահետազոտական ինստիտուտ, ջերմոց
Բուսաբանական այգու գիտահետազոտական ինստիտուտ, ջերմոց
6969 | 0
Facebook