Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե «Ոչ» ասենք մահվան քայլերգին, իշխանությունը կհանձնարարի մի քիչ ուրախ բան գրել». Ազատ Արշակյան

15:56, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
«Եթե «Ոչ» ասենք մահվան քայլերգին, իշխանությունը կհանձնարարի մի քիչ ուրախ բան գրել». Ազատ Արշակյան
     «Ոչ»-ի ճամբարից Ազատ Արշակյանը Վերին Արտաշատ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին ամիսներին իշխանությունը ևս բարձրաձայնում է, որ Հայաստանը սոցիալ-տնտեսական ճգնաժամ է մտել, կան անվտանգության հետ կապված խնդիրներ: «Իշխանությունն ասում է, որ պատճառը Սահմանադրությունն է, որ նախկինում ընդունել ենք: Այսինքն՝ խոստովանում են, որ կոպիտ սխալ են գործել, որ 2005-ին վատ Սահմանադրություն են ընդունել, և որ Սահմանադրությունը փոխենք, լավ կկառավարենք: Իշխանությունը պատվիրում է մտավորականների, իրավաբանների մի խմբի, թե գիտեք՝ ի՞նչն է մեր երկրի դժբախտությունների պատճառը՝ ժողովրդավարության ավելցուկը. գյուղացիներն իրենց համար գյուղապետ են ընտրում, քաղաքացիները՝ նախագահ են ընտրում և այլն: Այ եթե մենք կենտրոնացնենք իշխանությունը, ասենք՝ տանք 101 հոգու, ամեն մեկին մի քիչ փայ կտանք, ու բանակցելով, քվեարկելով, զրուցելով կամաց-կամաց կիշխենք, երկիրը կբարգավաճի: Հրավիրում են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, ով իսկապես շնորհալի է, ու նա սկսում է կրճատել ժողովրդավարությունը: Ասում են՝ մեր երկիրը մեռնում ա, մահվան քայլերգ գրի, ու նա գրում է»,- նշեց Արշակյանը՝ հավելելով, որ հարկավոր է կասեցնել նրա ու ընկերների գրած մահվան քայլերգը: «Եթե հիմա ասենք «Ոչ» այս մահախոսականին, մահվան քայլերգին, իշխանությունը կտեսնի, որ ժողովուրդը «Ոչ» է ասում, կհանձնարարի Հրայր Թովմասյանին ու Վարդան Պողոսյանին մի քիչ ուրախ բան գրել՝ ավելացնելով ժողովրդավարությունը»:
2973 | 0
Facebook