Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է մենահամերգը

15:23, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է մենահամերգը

Աշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրը հետաձգել է Ամստերդամում նախատեսված իր մենահամերգը: Ինչպես գրում է «ABC»-ն, մենահամերգի հետաձգման պատճառը 91-ամյա երգչի մոտ առկա առողջական խնդիրներն են:

Աղբյուրը նշում է, որ համերգի կազմակերպիչ «Mojo»-ն հայտնել է, որ կիրակի օրտը նախատեսվծ համերգւ չի կայացել, քանի որ Ազնավուրի մոտ ստամոքսի սուր ցավեր և աղիքային ինդեկցիա է սկսվել:

Հոլանդիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 9-ին նախատեսված երգչի երկրորդ համերգը նույնպես հետաձգվել է, որպեսզի վերջինի առողջականն ամբողջությմաբ վերականգնվի: Երկու համերգներն էլ հետաձգվել են հունվարի վերջ:

12316 | 0
Facebook