Խնդրում ենք սպասել...

Միջազգային

McLaren ընկերությունը թեստերի է հանել 570S GT սպորտքարը

00:06, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
McLaren ընկերությունը թեստերի է հանել 570S GT սպորտքարը

McLaren ընկերությունը թեստերի է հանել 570S սպորտքարի GT տարբերակը: Ֆոտոլրտեսներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել նորույթը ճանապարհային փորձարկումների ժամանակ: Ըստ նախնական տվյալների` մեքենայի պրեմիերան տեղի կունենա 2016թ.:
     Մեքենան ստանալու է սրահի 2+2 կոնֆիգուրացիա: Ընդ որում, հետևի նստատեղերը պիտանի կլինեն միայն երեխաների համար: Մոդելը տարբերվում է նաև ավելի բարձր տանիքով և լրացուցիչ սթոփ-ազդանշաններով: Ամենայն հավանականությամբ, այդպիսի փոփոխություններից հետո կավելանա ավտոմեքենայի քաշը, իսկ դա կազդի դինամիկ բնութագրերի վրա:
     Սպորտքարի կապոտի տակ տեղադրվում է 3.8-լիտրանոց բենզինային շարժիչ: Շարժիչի հզորությունը կազմում է 570 ձիաուժ և 600 Նմ պտտող պահ: Մոդելի ստանդարտ տարբերակը զարգացնում է մինչև 100կմ/ժ 3.2 վայրկյանում: Առավելագույն արագությունը 328կմ/ժ է:

5215 | 0
Facebook