Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Cadillac-ը 2018թ. կներկայացնի նոր կոմպակտ քրոսովեր

22:08, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Cadillac-ը 2018թ. կներկայացնի նոր կոմպակտ քրոսովեր
     Cadillac ընկերությունը պլանավորում է մշակել իր նոր կոմպակտ քրոսովերը 2018թ: Ավտոմեքենան կստանա XT4 անվանումը և կներկայացվի խոշոր ավտոսրահներից մեկում, հաղորդում է Automotive news-ը: Ամերիկյան ընկերության նախագահը պատմել է, որ Cadillac-ի մոդելային շարքում նորույթը կզբաղեցնի XT5-ից մեկ տեղ ցածր: Ավտոմեքենայի հիմնական մրցակիցները պետք է դառնան BMW X3 և Lexus NX-ը: Բացի այդ, Cadillac ընկերությունը պլանավորում է մշակել յոթտեղանոց արտաճանապարհային մեքենա, որը տեղ կզբաղեցնի XT5 և Escalade-ի միջև: Մեքենայի առաջնելույթը պլանավորված է 2018թ. վերջին, 2019թ. սկզբին: Նորույթի հիմնական մրցակիցները կդառնան Volvo XC90 և Audi Q7-ը: Եվ վերջապես, 2020թ. ամերիկյան ընկերությունը պլանավորում է թողարկել կոմպակտ քրոսովեր, որը կդառնար Audi Q3 և BMW X1-ի մրցակիցը:
5004 | 0
Facebook