Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երեխաներին արագ քնեցնող գիրքը դարձել է բեսթսելլեր

18:35, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Երեխաներին արագ քնեցնող գիրքը դարձել է բեսթսելլեր

«Ամազոն» առցանց խանութի նոր ռեկորդակիրն է դարձել շվեդ հոգեբանի «Ճագար, որն ուզում է քնել» («The Rabbit Who Wants to Fall Asleep») գիրքը: Ապացուցված է, որ այս գիրքը երեխաներին արագ քուն է բերում օրվա բոլոր ժամերին:

22 էջանոց գրքի հեղինակը Կարլ Յոհան Ֆորսեն Էրլինն է: Հեքիաթում պատմվում է Ռոջեր անունով ճագարի մասին, որը ոչ մի կերպ չի կարողանում քնել: Մայրիկի հետ նա օգնության է շտապում քեռու մոտ, իսկ ճանապարհին հանդիպում է քնկոտ խխունջին և ճպճպացնող բվին:

Էրլինի գիրքն առաջին անգամ լույս է տեսել դեռ 2011-ին, իսկ 3 տարի անց՝ թարգմանվել անգլերեն, իր հայտնիության գագաթնակետին է հասել այս տարվա օգոստոսի կեսերին:

Համաձայն ընթերցողների արձագանքների՝ հիպնոսի տարրեր պարունակող գիրքն իսկապես օգնում է երեխաներին քնեցնելու դժվարին հարցում, թեև ազդում է ոչ բոլոր երեխաների վրա: Քունը կորցրած ճագարի հեքիաթն արդեն թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ լեզուներով:

22502 | 1
Facebook