Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուսուցչուհի եմ, բայց ինձ ասել են՝ տնային տնտեսուհի ներկայանամ». Վեդիի բնակչուհի

16:21, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2015 թ.
«Ուսուցչուհի եմ, բայց ինձ ասել են՝ տնային տնտեսուհի ներկայանամ». Վեդիի բնակչուհի

«Ոչ»-ի ճակատի անդամ Վաղինակ Շուշանյանը, անդրադառնալով վեդեցիների հետ այսօրվա հանդիպմանը, ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
     «Ուրեմն տեսեք անողնաշարության մակարդակն ինչքան է մեծացել Հայաստանում, մեր քթի տակ:
     Կլոր սեղանի շուրջ նստած ենք հենց հիմա Վեդի քաղաքում, քննարկում ենք վատ ու լավ կողմերը Սահմանադրության փոփոխության:
     Կողքս մի կին է նստած, իր կողքը՝ Այվազյան Վարդանը: Վարդանն էս կնոջը հարցնում է`
     - Որտե՞ղ ես աշխատում, քույրիկ ջան:
     - Դպրոցում ուսուցչուհի եմ, պարոն Այվազյան ջան, բայց ինձ ասել են, որ տնային տնտեսուհի ներկայանամ, հանկարծ չմտածեն՝ հրահանգավորված եմ եկել:
     Այվազյանը խնդալով ասում է`
     - Կողքիդ նստածը սուր լսողություն ունի, լսեց, հեսա Ֆեյսբուքում կգրի:
     Էս կինը կտրուկ շուռ եկավ դեպի ինձ ու՝
     - Հա ի՞նչ երիտասարդ, ցանկացած կին առաջին հերթին տնային տնտեսուհի ա, քո մաման տենց չի՞: Ես շատ ազգասեր ու հայրենիքին նվիրված կին եմ:
     Հանգիստ տոնով փորձում եմ պատասխանել՝
     - Տիկին ջան, բայց Ձեզ ո՞վ բան ասեց: Ինչի՞ սենց վրդովվեցիք:
     - Հլը սրան նայի, որ պատասխանում ա, չափդ ճանաչի տղա ջան...
    
     Արա դուք էլ, ձեր կլոր սեղանն էլ այ պնակալեզներ:
     Եկել, ում ենք ինչ բացատրում...
     Դաժե վիրավորելս չի գալիս էս ողորմելիներին....»:

Ուրեմն տեսեք անողնաշարության մակարդակը ինչքան է մեծացել Հայաստանում, մեր քթի տակ:Կլոր սեղանի շուրջ նստած ենք հենց հիմա ...

Posted by Վաղինակ Շուշանյան on 23 Նոյեմբեր, 2015
7057 | 3
Facebook