Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրյուսելում ահաբեկչության բարձրագույն վտանգը պահպանվում է, ձերբակալվել է 16 կասկածյալ

10:33, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2015 թ.
Բրյուսելում ահաբեկչության բարձրագույն վտանգը պահպանվում է, ձերբակալվել է 16 կասկածյալ

Բրյուսելում անցկացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 16 կասկածյալ, հայտնում է «ԲիԲիՍի»-ն: Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալախ Աբդեսլամը, սակայն, ձերբակալվածների թվում չէ, նրան հաջողվել է թաքնվել:

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը կիրակի հայտնել է, որ Բրյուսելում դեռ առնվազն մի քանի օր կպահպանվի ահաբեկչական վտանգի ամենաբարձր աստիճանը: Կան լուրջ կասկածներ, որ փարիզյան ահաբեկչությունները կկրկնվեն նաև Բրյուսելում:

13809 | 0
Facebook