Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Տաճատ Վարդապետյանը գետնին է հավասարեցրել Արմեն Աշոտյանի հայտարարությունները

17:40, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2015 թ.
Տաճատ Վարդապետյանը գետնին է հավասարեցրել Արմեն Աշոտյանի հայտարարությունները
     Մինչ ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանն ապացույցներ է պահանջում բոլոր նրանցից, ովքեր ասում են, որ դպրոցներում «Այո»-ի քարոզչություն է իրականացվում, կուսակից Տաճատ Վարդապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացահայտ խոստովանել է, որ «Այո»-ի քարոզչության համար առաջիկայում այցելելու է Գառնու դպրոցներ: Ասում են՝ Վարդապետյանի այս հայտարարությունն աղմուկ է բարձրացրել ինչպես մամուլում, այնպես էլ Հանրապետական կուսակցությունում՝ դառնալով քննադատության թեմա: Ասում են նաև, որ ՀՀԿ-ն շուտով պատժելու է Վարդապետյանին, ով բացահայտել է ՀՀԿ-ի` Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ ներքին որոշումները:
Տեսանյութն՝ 1in.am-ի
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18715 | 6
Facebook