Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այ պրեզիդենտ, Դուք Ձեզ փոխե՛ք, ոչ թե Սահմանադրությունը». քաղաքացին` Սերժ Սարգսյանին

12:55, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2015 թ.
«Այ պրեզիդենտ, Դուք Ձեզ փոխե՛ք, ոչ թե Սահմանադրությունը». քաղաքացին` Սերժ Սարգսյանին
     Այսօր առավոտյան Պռոշյան փողոցում Սերժ Սարգսյանի տուն տանող դարպասների մոտ ՀՀ քաղաքացին առանձնազրույց ունեցավ նախագահի հետ:
     Քաղաքացին դիմելով նախագահին՝ ասաց. «Երեք անգամ էլ թուղթ եմ տվել ձեզ, դատախազին… դատարանը մերժեց»: Հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց՝ Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի: Նախագահի պատասխանը զայրացրեց քաղաքացուն. «Դուք ձեզ փոխե՛ք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ի՞նչ անեմ: Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… Ա՛յ պրեզիդենտ, դուք ձեզ փոխե՛ք, ոչ թե Սահմանադրությունը»:
     Ստորև ներկայացող տեսանյութն՝ «Առավոտ»-ի:
13510 | 6
Facebook