Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սամվել Ալեքսանյանը հանուն «Այո»-ի բժիշկներ է գործուղելու մարզեր

15:40, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2015 թ.
Սամվել Ալեքսանյանը հանուն «Այո»-ի բժիշկներ է գործուղելու մարզեր
     Ավելի վաղ անդրադարձել էինք խոսակցություններին, ըստ որի՝ Սամվել Ալեքսանյանն արդեն հանձնարարական է իջեցրել «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրինությանն՝ անձնակազմից ձայներ հավաքելու հրահանգով: Ասում են՝ պատգամավորը որոշել է գործի դնել ամբողջ «զինանոցը»՝ չբավարարվելով վերոնշյալով: Լուրեր կան, որ նա հանձնարարել է հիվանդանոցի տնօրինությանը՝ բժիշկների խումբ կազմել և գործուղել Հայաստանի տարբեր մարզեր՝ անվճար բուժսպասարկում իրականացնելու համար: Ասում են՝ հանուն «Այո»-ի՝ անվճար են լինելու ոչ միայն ախտորոշումները, այլև՝ անհրաժեշտ դեղերը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11866 | 10
Facebook