Ամերիկյան մի շարք նահանգներ՝ Տեխասը, Միչիգանը, Ֆլորիդան, Իլինոյսը, Հյուսիսային Կարոլինան, Լուիզիանան, Ինդիանան, Արկանզասը, Արիզոնան, Ալաբաման և Մասաչուսեթսը հայտարարել են, որ իրենք, համենայնդեպս հիմա, հրաժարվում են ընդունել ներգաղթյալների՝ անվտանգությունից ելնելով:
Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարք Թոները հայտարարել է. «Մենք առաջվա պես մտադիր ենք հետևել նախագահի ՝ 2016-ին սիրիացի մոտ 10 հազար ներգաղթյալ ընդունելու ծրագրին: Մենք կարծում ենք, որ կկարողանանք դա իրականացնել՝ պահպանելով անվտանգության բոլոր չափնիշները»: