Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր կրթական ոլորտում ուսանողի մեջ չի սերմանվում՝ գիտելիքն ընկալել որպես գիտելիք». այսօր ուսանողների միջազգային օրն է

14:33, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2015 թ.
«Մեր կրթական ոլորտում ուսանողի մեջ չի սերմանվում՝ գիտելիքն ընկալել որպես գիտելիք». այսօր ուսանողների միջազգային օրն է

Այսօր ուսանողների միջազգային օրն է, այն ընդունվել է 1946-ի նոյեմբերի 17-ին` Պրահայում անցկացվող՝ Ուսանողների համաշխարհային կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է ԵՊՀ ուսանողների հետ, ովքեր համոզված են, որ կրթական ոլորտում մանրուքները ևս շատ կարևոր են:

«Մեր կրթական համակարգում կա որոշակի սկզբունք և մտածողություն, սակայն համընդհանուր չէ այն սկզբունքը, որ ուսանողի մեջ սերմանվի՝ գիտելիքն ընկալել որպես գիտելիք: Այն ուսուցիչն, ում հետաքրքրում է, թե ուսանողն ինչ գիտելիք կստանա բուհից, հենց նա էլ ձևավորում է որոշակի արժեքներ»,- նշեցին նրանք:

Ուսանողների կարծիքով` շատ կարևոր է ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները: «Ուսուցիչը չպետք է լսարանին ցածրացնի, նա պետք է այնպես անի, որ իրենից չվախենան, այլ` հարգեն, այդ դեպքում նա կարող է լինել շատ լավ առաջնորդ իր լսարանի համար»:

Ինչ վերաբերում է սովորելուն, մեր զրուցակիցները նշեցին, որ այս հարցում պետք չէ մեղադրել դասախոսներին: «Այստեղ շատ բան ուսանողների ձեռքում է, քանի որ ցանկության դեպքում կարող ես ստեղծել այն միջավայրը, որը ուզում ես: Պետք չի հիմնվել միայն դպրոցի կամ բուհի կրթության վրա, դրանից դուրս դու պետք է ունենաս ինքնազարգացման ինչ-ոչ ձև: Ինքնակրթությունը շատ կարևոր է»,- վստահ են ԵՊՀ ուսանողները:

Այն կարծրատիպը, որ երիտասարդներն այսօր չեն կարդում, ուսանողների խոսքով` իրականությանը չի համապատասխանում: «Կան շատ խելացի ու կարդացող երիտասարդներ, ովքեր ինքնազարգանում են»,- ամփոփեցին մեր զրուցակիցները:

4993 | 0
Facebook