Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-տնօրեն փոխհարաբերություններն անտանելի են դարձել

10:35, երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2015 թ.
Ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-տնօրեն փոխհարաբերություններն անտանելի են դարձել

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում առօրյան լարված է անցնում. ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-տնօրեն հարաբերություններն օր օրի անտանելի են դառնում: Այս մասին արդեն բարձրաձայնում են նույնիսկ ուսուցիչները: Ասում են՝ ուսուցիչները գանգատվում են, որ աշակերտների մոտ ձայնը բարձրացնելու իրավունք չունեն, և որ փոքր դիտողությունն անգամ կարող է թանկ արժենալ. բանը կարող է հասնել «դիվանբաշուն» և նախարար «պապաներին», որոնց թեթև ձեռքով, կամ մեկ զանգով անպաշտպան ուսուցիչը մեկ ակնթարթում կկորցնի աշխատանքը: Ասում են նաև, որ նույնիսկ տնօրեններն են անելանելի վիճակում և խորհուրդ են տալիս ուսուցիչներին առճակատման մեջ չմտնել աշակերտների հետ:
     Ըստ լուրերի՝ անտանելի են նաև ուսուցիչ-տնօրեն հարաբերությունները: Ասում են` սահմանադրական հանրաքվեի հետ կապված, այս օրերին դպրոցների տնօրենները մեծացրել են ճնշումները: Նրանք ստիպում են վերջիններին` «Այո»-ի օգտին քվեարկել ընտանիքով և նույնը քարոզել աշակերտներին: Այս դեպքում, քարոզի բովանդակությունը բացահայտ սպառնալիքով է. այն աշակերտները, որոնց ընտանիքի անդամները «Ոչ» կքվեարկեն, դպրոցում լուրջ խնդիրներ կունենան, ինչպես նաև կզրկվեն համապետական կրթական միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից: Ասում են նաև, որ տնօրինության հրամանին «չենթարկվող» ուսուցիչներին դարձյալ սպասվում է աշխատանքից ազատում:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
28350 | 0
Facebook