Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իբրահիմովիչը ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ

14:22, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2015 թ.
Իբրահիմովիչը ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ
     Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իրահիմովիչն իններորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ։ Մրցանակն Իբրահիմովիչն ստացել է Միլանի «Ինտեր»-ի նախկին թիմակից պորտուգալացի Լուիշ Ֆիգուից։
     Նշենք, որ 2015-ի Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը 10-րդն է Զլատանի համար։ Առաջին անգամ բոսնիական ծագմամբ շվեդ ֆուտբոլիստն այդ կոչմանն արժանացել 2005-ին, իսկ 2007 թվականին մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվել է իրեն։
     Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականի կազմում 34-ամյա Իբրահիմովիչը հանդես է գալիս 2001 թվականից։ Ազգային հավաքականի կազմում հարձակվողն անց է կացրել 105 հանդիպում՝ հեղինակելով 56 գնդակ։
23444 | 0
Facebook