Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանի և Աֆղանստանի տարածքում

14:18, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2015 թ.
Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանի և Աֆղանստանի տարածքում

7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանի հյուսիսում, հայտնում են ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից: Դրան զուգահեռ 7,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էլ գրանցվել է հյուսիսային Աֆղանստանում: Ցնցումները գրանցվել են 196 կմ խորության վրա, Էպիկենտրոնը գտնվում է Աֆղանստանում, Ժարմ քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք:

«Ռոյթերս»-ը գրում է, որ մարդկանց տարհանել են շինություններից, սակայն զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին դեռ տվյալներ չեն հաղորդվում:

16572 | 0
Facebook