Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թոնի Բլերը ներողություն է խնդրել «Իսլամական պետության» առաջացման պատճառ դառնալու համար

14:32, կիրակի, 25 հոկտեմբերի, 2015 թ.
Թոնի Բլերը ներողություն է խնդրել «Իսլամական պետության» առաջացման պատճառ դառնալու համար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը «CNN»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ 2003-ին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներխուժումն Իրաք դարձավ «Իսլամական պետության» ստեղծման պատճառներից մեկը և թույլ տված սխալի կապակցությամբ ներողություն է խնդրել:

«Ես ներողություն եմ խնդրում, որ մենք հետախուզական ոչ ճշգրիտ տվյալներ ենք ստացել: Ես նաև ներողություն եմ խնդրում ծրագրման հարցում թույլ տված որոշ սխալների համար, նաև մեր այն սխալի համար, որ չենք հասկացել, թե ինչի կարող է հանգեցնել ռեժիմի փոփոխումը: Դուք չեք կարող ասել, որ նա, ով հեռացրել է Հուսեյնին 2003-ին, պատասխանատվություն չի կրում 2015-ի իրադրության համար»,- ասել է Բլերը:

Նշենք, որ 2007-ին Թոնի Բլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պարտավոր չեն ներողություն խնդրել Իրաքում տեղի ունեցածի համար:

16565 | 0
Facebook