Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բալկանյան երկրներն սպառնացել են փակել իրենց սահմանները

12:00, կիրակի, 25 հոկտեմբերի, 2015 թ.
Բալկանյան երկրներն սպառնացել են փակել իրենց սահմանները

Բալկանյան երկրները հայտարարել են, որ պատրաստ են փակել իրենց սահմանները, որպեսզի անցումային գոտի չդառնան դեպի Եվրոմիության տարածք ուևորվող ներգաղթյալների համար: Ինչպես հայտնել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բարիսովը, Սերբիայի և Ռումինիայի իր գործընկերների հետ զրույցի եզրակացության համաձայն՝ իրենք պատրաստ են փակել իրենց սահմանները ներգաղթյալների առաջ, եթե նույն բանն անեն նաև Գերմանիան և Ավստրիան:

«Եթե Գերմանիան և Ավստրիան փակեն իրենց սահմանները, մենք թույլ չենք տա ներգաղթյալներին բուֆերային գոտի դարձնել մեր երկրները: Մենք պատրաստ կլինենք փակել սահմանը»»,- հայտնել է Բորիսովը:

15114 | 0
Facebook