Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնարավոր է` Ասադը Մոսկվա է հասել Հայաստանի օդային ճանապարհով

17:21, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2015 թ.
Հնարավոր է` Ասադը Մոսկվա է հասել Հայաստանի օդային ճանապարհով

Ինչպես հայտնի է, երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անակնկալ այցով եղել է Մոսկվայում: Այդ այցից հետո քննարկումների կիզակետում է հայտնվել մի հարց, թե ինչ ճանապարհով է վերջինը հասել Մոսկվա: Այս մասին գրում է «Հուրրիյեթ» թերթը։

Դեռևս անհայտ է` Սիրիայի նախագահին տեղափոխող օդանավը որ երկրների օդային տարածքները հատելով է հասել Մոսկվա: Թուրքական պարբերականը նկատում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր սա Ասադի առաջին արտերկրյա այցն է, որի մասին հայտնի է դարձել։

Ըստ պարբերականի՝ Ասադի օդանավը Մոսկվա հասնելու 3 հավանական ճանապարհ ունի.

1. Օդանավն անցել է Իրաքի ու Իրանի օդային տարածքով, ապա՝ Հայաստանի և Վրաստանի վրայով հասել է Ռուսաստան։

2. Իրաք-Իրանի տարածքից հետո թուրքական պետությունների վրայով անցնելով մտել է Ռուսաստանի օդային տարածք։

3. Տարբերակներից ամենաանհավանականը. օդանավն անցել է Միջերկրական ծովով, եվրոպական երկրների օդային տարածքով և Սև ծովով հասել է Ռուսաստան։

13385 | 0
Facebook