Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբները կատարել են իրենց առջև դրված խնդիրն ու լքել Քունդուզը

13:35, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2015 թ.
Թալիբները կատարել են իրենց առջև դրված խնդիրն ու լքել Քունդուզը

«Թալիբան» իսլամիստական շարժման ահաբեկիչները հայտարարել են, որ հանում են իրենց զորքերը Աֆղանստանի հյուսիսում գտնվող Քունդուզ քաղաքից: Թալիբան գրոհայիններն այս տարածքում իշխանական զորքերի հետ կռվում էին վերջին 2 շաբաթների ընթացքում:

«Թալիբան»-ի մամլո քարտուղարը հայտարարել է, թե իրենք կարողացել են բանտից ազատել իրենց 100-ավոր ընկերներին ու առգրավել ռազմական տեխնիկա:

Աֆղանական բանակի հավաստմամբ՝ այժմ քաղաքն ամբողջությամբ գտնվում է իրենց հսկողության տակ:

Միևնույն ժամանակ իրադրությունը սրվել է երկրի հարավում: Գազնի շրջանի համանուն քաղաքում գրոհայինների արձակած հրթիռից 2 մարդ է զոհվել, վախեցած բնակիչները զանգվածաբար լքում են այդ շրջանը:

13944 | 0
Facebook